Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախին: «Սատարենք մեր հերոսներին» հասարակական կազմակերպության հայտարարած հանգանակության արդյունքում 5 ռեանիմոբիլ է գնվել Արցախի պաշտպանության բանակի համար. տեղեկանում ենք կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
Շտապօգնության համար նախատեսված ամենագնացները Ստեփանակերտում հանձնել են Արցախի զինված ուժերի բուժծառայության պատասխանատուներին:
Ի դեպ, տարբեր բարերարների աջակցությամբ կազմակերպությունը նաև վերաբնակեցման ծրագրեր կսկսի:
«Դեկտեմբեր ամսից արդեն սկսել ենք վերաբնակեցման համալիր ծրագիր և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կառուցելու ենք նոր թաղամաս՝ երիտասարդ վերաբնակ բազմազավակ ընտանիքների համար: Նաև այս պահին բազմաթիվ ծրագրեր ունենք բանակի համար ու վերաբնակիչների ծրագրեր ունենք Մարտակերտի շրջանում և Մարտունիում»,- ասել է «Սատարենք մեր հերոսներին» հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Արաբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







