Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են ԽՍՀՄ քաղաքական գործիչ, Սոցիալական աշխատանքի հերոս Հովհաննես Թևատրոսի Թևոսյանի կիսանդրին։
Վանդանիզմը փաստող տեսանյութը տարածվել է սոցցանցերում և Telegram ալիքներում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները Թևոսյանի պարանով կապած կիսանդրին գետնին են գցում, ապա ոտքերով հարվածներ հասցնում ու հրճվանքով տեսանկարահանում այդ ամենը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







