2021 թվականի փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը վերսկսում է Ռուսաստանի Դաշնություն մուտքի փաստաթղթերի ընդունումը և վիզաների տրամադրումը հետևյալ խմբերի օտարերկրյա քաղաքացիների համար.
- ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք բնակվում են Հայաստանում և ունեն սահմանված նմուշի Ռուսաստանի Դաշնություն մուտքի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձևակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզվի կրողի կարգավիճակը:
- Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները:
Հիշեցնենք, որ մուտքի վիզաների տրամադրումը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: