Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:59

Նախորդ տարի 10 մարզերում իրականացվել է շուրջ 576 սուբվենցիոն ծրագիր. Պապիկյան

Չնայած նախորդ տարվա դժվարություններին՝ 2020թ․ հնարավորինս համախբեցինք առկա ողջ տեխնիկական ու մարդկային ռեսուրսը, որպեսզի չընդհատվեն սուբվենցիոն ծրագրերը, և համայնքներում կենսական խնդիրներ լուծող պետություն–համայնք համագործակցության այս ձևաչափը չտուժի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Սուբվենցիոն ծրագրերով 2020թ․ շարունակվեց Հայաստանի բնակավայրերի մի շարք կարևոր ենթակառուցվածքների բարեկարգումը․ ընդհանուր 26,12 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 576 սուբվենցիոն ծրագիր իրականացվեց Հայաստանի 10 մարզերում։ Անցկացվեցին կամ նորոգվեցին խմելու ջրի ջրամատակարարման, ոռոգման, ջրահեռացման համակարգեր, վերանորոգվեցին մանկապարտեզներ, մշակութային տներ, բարեկարգվեցին այգիներ, պուրակներ, ասֆալտապատվեցին ներհամայնքային ճանապարհներ փողոցներ։ Վերջիններս ունեցան նաև էներգախնայող լուսավորության համակարգեր։

Սուբվեցիոն ծրագրերով լրացվեց նաև համայնքների մեքենասարքավորումների ու գույքի հարցը, և հողամշակ բնակչի համար շատ բնակավայրերում ապահովվեց գյուղտեխնիկայի հասանելիությունը։

Շատ կարևոր էր նաև էներգարդյունավետության բարձրացման ծրագիրը, որը ևս իրականացվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ և համաֆինանսավորմամբ։ Շենքերի ջերմաարդիականացման, արտաքին պատերի ջերմամեկուսացման շնորհիվ բնակիչները հնարավորություն ստացան կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը։

Նկարներում տեսանելի է 2020թ․ իրականացված սուբվենցիոն ծրագրերի ինֆոգրաֆիկան՝ ըստ ոլորտային ուղղվածության և մարզային բաշխվածության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+