Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Նրանք հավերժ ներկա են լինելու․ ԵՊԲՀ-ում հերոսներին նվիրված հուշատախտակ է բացվել

Նրանք հավերժ ներկա են լինելու․ ԵՊԲՀ-ում հերոսներին նվիրված հուշատախտակ է բացվել

Այսօր՝ Հայոց բանակի օրը, Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» վերտառությամբ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ 

«Բացման արարողությանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը և մերօրյա հերոսների հարազատներ ու համալսարանականներ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Բանակի օրվա առիթով, ընդգծել է, որ արդեն մեկ տարի է՝ բժիշկները պատերազմ են մղում 2 ճակատով. «Համավարակի դեմ պայքարին ավելացավ իրական պատերազմը: Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առանց ընկճվելու պետք է առաջ շարժվենք՝ հանուն մեր սերունդների»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ՝ փաստելով, որ անմահացած բժիշկներից շատերը ոչ միայն բժշկության մեջ էին տաղանդավոր, այլև այլ ոլորտներում, նշել է․ «Հայոց բանակի հիմնադրման օրը մենք հավաքվել ենք բժշկական մայր բուհում, որպեսզի կատարենք ամենապատվարժան պարտականություններից մեկը՝ հավերժացնենք մեր գործընկերների անունները, որոնք չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին: Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում»։ 

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն առաջարկել է հուշատախտակի վրա գրված տողերն առաջիկայում օգտագործել նաև բժշկական տարաբնույթ միջոցառումներում՝ որպես ապագա բժիշկների երդման տեքստ՝ ի հիշատակ բոլոր զոհված տղաների:

Ռազմաբժշկական ֆակուլտետի՝ «Արիության համար» մեդալի արժանացած 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանը պատմել է պատերազմում ռազմաբժշկական ծառայության՝ հայրենիքին մատուցած սխրագործությունների մասին՝ շեշտելով, որ հիվանդանոցներ, ծննդատուն և շտապօգնության մեքենաներ թիրախավորող ու շտապօգնության մեքենաներով դիվերսիոն գործողություններ իրականացնող թշնամու գործողությունները դեմ էին մարդասիրական բոլոր կանոններին։
 
Նշենք, որ պատերազմում զոհվել են նաև շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+