Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Սուրենի Ակիսկալը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է անվանի հոգեբույժ, գիտնական, Հայաստանի մեծ բարեկամ, պրոֆեսոր Հակոբ Ակիսկալը:
Խորին ափսոսանք ենք հայտնում մեծանուն բժշկի կորստի կապակցությամբ, ցավակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







