Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող 20 000 դրամ աջակցության ծրագրի վճարման գործընթացը շարունակվում է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 29-ի դրությամբ՝ ծրագրից օգտվել է շուրջ 5 000 երեխա։
Նախարարությունը հիշեցնում է, որ աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







