Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:42

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի էջը կվերանվանվի «Մեր Արցախ»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի էջը կվերանվանվի «Մեր Արցախ»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ որոշել է պատերազմի ժամանակ բացված և գեներացված իր ֆեյսբուքյան էջը նվիրել Արցախի և արցախցիների համար իրականացվող սոցիալական տարբեր նախագծերի, ծանր ու անդառնալի կորստներից հետո վերածնվող հայրենիքի մեր արցախյան հատվածի վերականգնման ծրագրերի լուսաբանմանը: Նա գրել է․

«Կարծում եմ՝ դա մեծապես կօգնի դրանց մասին մեր բազմաթիվ հայրենակիցների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը, ինչու չէ, նաև դրանցում նրանց ուղղակի կամ անուղղակի մասնակցությանը: Դա ամենևին չի նշանակում, որ ես դադարեցնում եմ իմ հրապարակային գործունեությունը, իսկ անտեղի ու անիմաստ շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ որոշումս որևէ կապ չունի ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ֆեյսբուքյան գործունեության հետ կապված վերջերս արված հայտարարության հետ: Դա իմ անձնական որոշումն է, որը, անկեղծ ասած, կայացրել էի շատ ավելի վաղ: Ուստի, օրվա ընթացքում էջը կվերանվանվի «Մեր Արցախ» և իմ խնդրանքով կվարվի կամավորների կողմից։ Շնորհակալություն հայտնելով էջին հետևող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին՝ ուզում եմ ձեզ հետ միասին հավատալ մեր լուսավոր գալիքին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել էր, թե մտադիր է արգելել արցախցի պաշտոնյաներին սոցիալական ցանցերում գործունեություն իրականացնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+