Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:47

Որ մուլտֆիլմերն են, որոնք խորհուրդ է տրվում դիտել 2021 թ-ին

Որ մուլտֆիլմերն են, որոնք խորհուրդ է տրվում դիտել 2021 թ-ին

Դատելով ռուսական խոշորագույն «Կինոպոիսկ» ինտերնետ-ծառայությունում հրապարակված անոտացիաներից՝ առավել մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել մուլտֆիլմերից հետևյալները, որոնք մեծ էկրան դուրս կգան 2021 թվականին․

«Մանուկ շեֆը-2»․ Թիմ և Թեդ եղբայրները մեծացան և հեռացան միմյանցից։ Թիմն արդեն ունի իր ընտանիքը, իսկ Թեդը մտածում է միայն փողի ու բիզնեսի մասին։ Սակայն, BabyCorp-ի մանկական գործակալների գաղտնի կորպորացիան կրկին ներխուժում է նրանց կյանք. այն եղբայրներին կրկին դարձնում է մանուկներ, որպեսզի նրանք միասին գաղտնիության պայմաններում բացահայտեն լայնածավալ դավադրությունը: Այն 2017-ի ընտանեկան մուլտֆիլմի շարունակությունն է:

«Ռայան և վերջին վիշապը»․ Քաջ ռազմիկ Ռայան և նրա հավատարիմ ուղեկից Տուկ-Տուկը ստիպված են լինում հեռանալ իրենց հայրենի Կումանդրա թագավորությունից, որպեսզի գտնեն աշխարհում մնացած միակ վիշապին, որի օգնությամբ մտադիր են հաղթել հզոր թշնամուն։

https://www.youtube.com/watch?v=Pfr2ne8FFMg&feature=emb_logo&ab_channel=%D0%92%D0%A0%D0%B5%D0%B9%D1%82%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B5

«Կոշեյը․ Իրական պատմություն». Սա պատմություն է կախարդական աշխարհում մի երիտասարդ ռազմիկ Կոշեյի արկածների մասին։

Հերոսը ժամանում է թագավորության մայրաքաղաք՝ գտնելու անողոք հրեշ Սպիտակ ուրվականին։ Կոշեյը երդվում է վրեժխնդիր լինել մահացած սիրելիների համար և ոչնչացնել հրեշին։ Մայրաքաղաքում Կոշեյին դիմավորում է փոքրիկ կախարդ Մեյը։ Ակամայից նրանք հայտնվում են Դիկոզեմյեում, որտեղ նրանք պետք է ընկնեն արկածների մեջ, հաղթահարեն բազմաթիվ փորձություններ, փրկեն աշխարհը և ապացուցեն, որ իրական սերն անմահ է։

«Փքաբլիթները. Համատարած կլորացում»․ Փքաբլիթները կլոր են ու նուրբ։ Բայց մի օր պարզվում է, որ նրանք պետք է դառնան թանգարանային նմուշներ՝ դինոզավրերի հետ միասին։ Պետք է շտապ փոխել պատմության ընթացքը, և դրա համար նրանք շարժվում են  բոլոր դարաշրջաններով։ Ամենը նրանց համար նորություն է, և ոչինչ բացարձակապես նրանց չի հուզում: Իսկ առջևում արկածներ են սպասվում․․․

«Այնբո․ Ամազոնի Սիրտը». Անվախ Այնբոն ծնվել և մեծացել է խորհրդավոր Ամազոնյան ջունգլիներում։ Իմանալով, որ իր հարազատ բնակավայրին վտանգ է սպառնում, նա անմիջապես օգնության է մեկնում՝ իր զարմանահրաշ ընկեր կենդանիների հետ։ Նրանք ականատեսն են լինում հզոր հրաբխի, հանդիպում Ամազոնի հզոր ոգուն, առասպելական հրեշին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+