Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:06

Հայաստանում հունվարի 8-ին նշվում է Դոնորի օրը

Հայաստանում հունվարի 8-ին նշվում է Դոնորի օրը

Ժամանակակից աշխարհում դժվար է գնահատել դոնորների դերը։ Շատ մարդկանց համար, որոնց մոտ հայտնաբերվում են օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ հիվանդություններ, ոսկրածուծի փոխպատվաստումը դառնում է ապրելու միակ հնարավորությունը: Սակայն, ընթացակարգը բարդ է, համատեղելի դոնորի որոնման աշխատանքը՝ երկարատև։ Ընդ որում, հաճախ իրավիճակն այնպես է դասավորվում, որ որոնմանը հատկացվող ժամանակը բավականին քիչ է լինում՝ հաշվի առնելով հատկապես հիվանդությունների առաջանցիկ բնույթի պատճառները։

Այս կապակցությամբ տարբեր երկրների առողջապահական կառույցները հատուկ ուշադրություն են դարձնում դոնորությանը։ Սովորաբար, ոսկրածուծի դոնորների համաշխարհային օրը նշվում է սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը:

Հայաստանում ևս նման օր կա՝ հունվարի 8-ը։ Այն կապված է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բացման օրվա հետ։ Հիմնադրամի բացումը տեղի է ունեցել 2000 թվականին։ Այդ պահից սկսած՝ Հայաստանի «Ոսկրածուծի դոնորների ռեեստրը» սկսել է համալրվել, այն դարձել է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Հայկական ռեեստրի դոնորների թիվը տարեցտարի ավելանում է։

Հունվարի 8-ին, ավանդաբար, արյան հանձնման ակցիաներ են տեղի ունենում։ Ըստ բժշկական փորձագետների հաշվարկների՝ գենոտիպերի համընկնման գործոնը շատ ցածր է։

Եվրոպական ռեեստրում դոնորի որոնման և դրա վերաբերյալ հարցումների արժեքները բավականին բարձր են։ Այս հանգամանքը պարտավորեցնում է տարբեր երկրների բժշկական հիմնադրամներին ու բժշկական կառույցներին քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել։

Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ կարող են դոնոր դառնալ։ Կան որոշակի տարիքային և այլ սահմանափակումներ։ Այդուհանդերձ, դոնորությունը բացառապես կամավոր  է։ Իսկ  իրազեկման միջոցառումներին մասնակցում են պետության բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք անտարբեր չեն ծանր հիվանդություններ ունեցող համաքաղաքացիների ճակատագրով։ Հայաստանում նախագծի առաջին մասնակիցներից մեկը 2000-ականների սկզբին դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝  Բելլա Քոչարյանը։

Այժմ հունվարի 8-ի միջոցառումներին մասնակցում են նաև մշակույթի և արվեստի գործիչներ։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» գործունեությունը ոչ միայն նպաստում է փոխպատվաստման զարգացմանը, այլև սոցիալական ուղղվածության խնդիր է լուծում. այն ուղղված է կյանքի փրկությանը և հույս է ներշնչում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։ Հայաստանը նաև համագործակցում է այլ երկրների համապատասխան կառույցների հետ, ինչի արդյունքում տրամադրվում են համապատասխան դոնորի որոնման ավելի լայն հնարավորություններ։ Այդ համագործակցությունը զգալիորեն նվազեցնում է նաև ընթացակարգի արժեքը:

Նշենք, որ 2020թ. աշնանն Արցախում պատերազմի վերսկսման պատճառով Լ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյան բանկ էր բացվել: Արյան հանձնման մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին, ինչի շնորհիվ հաջողվել է փրկել մեր հարյուր հազարավոր վիրավոր զինծառայողների կյանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+