Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:51

Ազատագրված հողերի որոշ հատվածներն են անցել Ադրբեջանին․ Խնձորեսկի գյուղապետ

Ազատագրված հողերի որոշ հատվածներն են անցել Ադրբեջանին․ Խնձորեսկի գյուղապետ

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրից ոչ մի սանտիմետր հող  Ադրբեջանին չի անցել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում վստահեցրեց Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը՝ հերքելով սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Խնձորեսկը «հանձնում» են թշնամուն։

Նրա պարզաբանմամբ՝ 90-ականների ազատագրված հողերի որոշ հատվածներն են անցել Ադրբեջանին, որոնք համայնքին չեն պատկանում։ Ըստ Երվանդ Մալունցի՝ հավանաբար, այս փաստն էլ սոցցանցերում գրառումների և արդեն Խնձորեսկի հանձնման մասին խոսակցությունների առիթ է դարձել։

«Արցախի ազատագրված հողերի մի մասն է հանձնվել։ Մարջալուից մինչև Խնձորեսկի տակը մոտ 120-150 կմ տարածք տվել են իրենց, բայց դա չի նշանակում, որ մեր գյուղից հող ենք տվել։ Այդ տարածքները Լաչինինն են եղել, դա է վերադարձվել»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը։

Երվանդ Մալունցի գխավորությամբ Խնձորեսկի ջոկատն այս պահին դիրքերում է և հսկում է գյուղի սահմանները։ Ասում է՝ իրենք ինչո՞ւ համար են սահմանին կանգնած, եթե համայնքից պետք է տարածք տան թշնամուն։

Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Եռակողմ հայտարարությամբ դեռ հստակեցված չեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+