Սարդարապատի համայնքապետարանը հայտնում է, որ զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը։
«Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։
Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։
Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։Արցախ
Մեր ցավակցությունն ենք հայտնում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին, քանզի այս ցավն ամբողջ հայ ժողովրդի ցավն է։
Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Սարդարապատի համայնքապետարանը։
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել այսօր, Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







