ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումով հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար փոխվարչապետի գրասենյակի աշխատողներները խրախուսվելու են դրամական պարգևատրումներով։
Պարգևատրումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի։
Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, որը 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, որ պարգևավճարների լուծումը ներկայացվել է որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգում ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք լուծում չի գտնվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







