Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արցախցիներին հրավիրում է ասեղնագործության ու հելունագործության դասընթացների։
«Դասընթացի ընթացքում դուք կուսումնասիրեք տարբեր ասեղնագործության ու հելունագործության տեխնիկաներ և Թումո ստուդիաների թիմի հետ համատեղ կստեղծեք ձեռագործ աշխատանքներ, որոնք կներկայացվեն թե՛ ստուդիաների խանութում, թե՛ առցանց հարթակում:
Ձեռագործ աշխատանքների հեղինակները վաճառքից տոկոս կստանան, իսկ այն մասնակիցները, ովքեր պատրաստ և հետաքրքրված կլինեն աշխատել Թումո ստուդիաների հետ, կունենան պատվերներ և կվարձատրվեն դրանց դիմաց։
Դասընթացը կանցկացվի Պուշկին 38 հասցեում դեկտեմբերի 2-ից 28-ը, երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 11:00-ից 14:30-ը։ Դասընթացն անվճար է:
Եթե հետաքրքրված եք, դիմե՛ք այստեղ մինչև նոյեմբերի 30-ը` https://forms.gle/qVH9RLh2vzyfbrtm8»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Թումո-ն Արցախից ժամանած դպրոցականներին առաջարկել էր նաև դասերին հեռավար մասնակցելու համար օգտվել կենտրոնի տեխնիկական միջոցներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







