ՀՅԴ-ական Գարիկ Ավետիսյանը ևս անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է Facebook-յան էջում։
«Դավադիր իշխանության դեմ պայքարը շարունակվում է։ Հայրենիքին դավաճանած ղեկավարը չի կարող պաշտոնավարել Հայաստանում»,- գրել է Սաղաթելյանը։
Նշենք, որ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







