«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին՝ գերեվարված Էրիկ Խաչատրյանի հարցով։ Այս մասին պատգամավորը գրառում է կատարել Facebook-յան էջում․
«Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։
Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։ Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկություն չի եղել։
Էրիկը կռվել է Ջաբրաիլում։ Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։ Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։
Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերներին, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։ Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»,- գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցի օգտատերերը տարածել էին մի հայ զինվորի մասնակցությամբ տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները, իրենց տեսակին համապատասխան, ծաղրուծանակի ենթարկում նրան։ Ավելի ուշ պարզվեց, որ տեսանյութի հայ զինվորը 18-ամյա Էրիկ Խաչատրյանն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







