Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:54

Խաղանք շախմատ Արցախի համար

Խաղանք շախմատ Արցախի համար

Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց ընտրանու անդամ Մարիա Գևորգյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից միացել է թիկունքն ամուր պահելու գործին։ Տարատեսակ կամավորական աշխատանքներում և տեղեկատվական պատերազմում ակտիվ ներգրավածությունից բացի գրոսմայստերը հանդես է եկել շախմատային նախաձեռնությամբ՝ Ազատության հրապարակում անցկացնելով «Խաղանք շախմատ Արցախի համար» մրցաշարը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Մարիան շուրջ 6 ժամ միաժամանակյա շախմատ է խաղացել տասնյակ մասնակիցների հետ. Հայաստանի բազմակի չեմպիոնի հետ մրցելու պայմանը մեկն է եղել՝ նախապես հանգանակություն կատարել Արցախի համար։ Մարիան պատմում է, որ բարեգործական մրցաշար անցկացնելու գաղափար ունեցել է պատերազմի առաջին օրերից, և վճռականություն է գտել իրականացնել այն, երբ տեսել է առաջնագծում շախմատ խաղացող զինվորների լուսանկարը։

«Ստեղծված պայմաններում մրցաշար կազմակերպելը դժվար էր, բայց երբ համացանցում տեսա առաջնագծում շախմատ խաղացող զինվորների նկարը, վերջնականապես որոշեցի անցնել գործի։ Այդպես ընկերներիս աջակցությամբ ստացվեց կազմակերպել մրցաշարը, խաղացի 6 ժամ անդադար։ Սեպտեմբերի 27-ից խաղատախտակին մոտ չէի գնացել, միգուցե խաղային կարոտից էր, որ այդքան դիմացա»,- ասում է Մարիան՝ ընդգծելով, որ մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չեն եղել, քանի որ մասնակիցների՝ բանակին աջակցելու ցանկությունն արդեն իսկ հաղթանակ է։

«Խաղանք շախմատ Արցախի համար» բարեգործական մրցաշարի ընթացքում հավաքվել է 200.000 դրամ, որը հավասարապես կբաժանվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+