Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

ՄԱԿ-ից պահանջում են արձագանքել ադրբեջանական ագրեսիային

ՄԱԿ-ից պահանջում են արձագանքել ադրբեջանական ագրեսիային

Ռազմաճակատում Ադրբեջանի դեմ կռիվ տվող զինվորների մայրերը, քույրերն ու մեր բազմաթիվ այլ համաքաղաքացիներ բողոքի ակցիա  իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ ՄԱԿ-ն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ չեն հանդուրժելու ադրբեջանական ագրեսիայի դեմ  միջազգային կառույցների լռությունը։ Նա իր հետ բերել էր այդ ագրեսիայի հետևանքով տուժած երեխաների նկարները և նշեց, որ լուսանկարի փոքրիկը եկել է ասելու, որ ՄԱԿ–ը դավաճանում է իր սկզբունքներին։

«Ոչ ոք չպետք է անտեսվի։ Բայց, փաստացի մի ամբողջ ազգ անտեսվում է։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ՄԱԿ ներկայացված փաստերը, որ հայ գերիների 90 % ֊ի դիակները խոշտանգված և անարգված էին, լռեցվեցին և ոչ մի արձագանք չգտավ, ոչ ոք Ադրբեջանի համար զսպաշապիկ չդարձավ, ոչ ոք պատիժ չսահմանեց։  Հադրութում մարդկանց սպանել են միայն նրա համար, որ հայ են, ռասիզմն էլ ինչպե՞ս է լինում»,- շեշտեց նա։

Ակցիայի մասնակիցների բողոքի ձայնը լսելու է եկել ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներից մեկը։ Արմինե Մելքոնյանը նրան ցույց տվեց Ադրբեջանում գլխատված հայ ռազմագերու նկարը և պահանջեց, որ նա  գնատականը տա տեղի ունենցածի վերաբերյալ։ Նաև տեղեկացրեց, որ թուրք- ադրբեջանական ագրեսիայից խաղաղ բնակիչներն են տուժել։

Իսկ  ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքողներին  միացած  կրթության փորձագետ Անահիտ Բաշխյանը նրան հայտնեց, որ պատերազմի հետևանքով Արցախի երեխաները զրկված են կրթությունից։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց՝  տեղյակ են, թե ինչ է կատարվում։

Մինչ ակցիային շարունակվում էր, Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչն  այցելել է հիվանդանոցում գտնվող երեխաներին և քաղաքացիական անձանց։ Նա սա դիվանագիտական հաղթանական  համարեց։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Անի Սամսոնյանն էլ նամակով դիմել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ պահանջելով, որ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով քայլեր ձեռնարկվեն։ Իսկ Շոմբի Շարփի հետ հանդիպել  է իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+