Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:25

Յուրաքանչյուրիս ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան․ մարզպետ

Յուրաքանչյուրիս ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան․ մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ժողովրդին է դիմել ուղերձով:

«Արդեն 19-րդ օրն է, ինչ մեր ժողովուրդը հերոսաբար մարտնչում է թուրքադրբեջանական բանակի եւ իսլամիստ ծայրահեղական վարձկանների դեմ։ Մեզ պարտադրված ծանր պատերազմում վտանգված է Արցախը, որի սահմանների դեմ քանիցս արդեն ոտնձգություն է կատարում թշնամին՝ ստանալով արժանի հակահարված։

Այս օրերին Վարդենիսի տարածաշրջանի առանձին բնակավայրերում ևս թշնամու գործողությունները հանգեցրել են մարդկային ու նյութական կորուստների, սակայն այս տարածաշրջանի բնակիչները ոչ միայն չեն հուսալքվել կամ խուճապի մատնվել, այլ ավելի ամուր են կանգնած հայրենի հողի պաշտպանության դիրքերում` ամեն ինչ ներդնելով առաջնագծի ու թիկունքի ամրապնդման համար։

Ամփոփելով մարզի շատ ընտանիքների կրած թանկ կորուստների համար և խոնարհվելով անմահ հերոսների հիշատակի առաջ, միաժամանակ գոտեպնդում ու քաջալերում եմ ձեզ, սիրելի գեղարքունիքցիներ: Մեր այս սխրալի գոյամարտի, մեր վաղվա օրվա, հաղթանակի ու խաղաղության հանդեպ պետք է լցվենք անսասան կամքով եւ անխախտ հավատով։ Մեզանից յուրաքանչյուրի ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան, մեր սերունդների հարատեւությունը։

Մենք միասնական ու վճռական ենք այս բախտորոշ օրերին և համոզված եղեք, որ հաղթանակ ենք կերտելու համազգային այսպիսի համախմբվածության շնորհիվ։
Մեր պայքարն արդար է, և մենք հաղթելու ենք»,- ֆեյսբուքում գրել է մարզպետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+