ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։ Այս մասին տեղեկացրել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Մարզի բնակիչներին խնդրել է պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Ավելի ուշ, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքում գրել է, որ Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







