Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:12

«Ավրորա» մրցանակի դափնեկիրներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը

«Ավրորա» մրցանակի դափնեկիրներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին. մայր և դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին և փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները։ Այս մասին հայտնում է IDeA հիմնադրամը։

Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրվել են 2020 թ. «Ավրորայի» հերոսներից, որոնք հայտարարվեցին 2020 թ. ապրիլի 24-ին: Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաև Կոնգոյից ակտիվիստ Անժելիկ Նամայկան, փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը և մանկավարժ Սաքինա Յակուբին Աֆղանստանից:

Առ այսօր «Ավրորան» ձեռնարկել և աջակցել է բազմաթիվ նախագծերի՝ ավելի քան 30 երկրում, որոնցից օգտվում է շուրջ մեկ միլիոն մարդ, որոնք տառապում են պատերազմի վայրագությունների, սովի, առողջապահության պակասի, ցեղասպանության կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների հետևանքով: Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մրցանակը ձգտում է ընդլայնել համաշխարհային մարդասիրական շարժումը՝ շարունակելով երախտագիտության շղթան աշխարհով մեկ:

Երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը և իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության և Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։

«Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը մարմնավորում են «Ավրորա» մրցանակի ոգին եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր գաղափարախոսությունը: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ արտահայտելու մեր խորին հիացմունքը և գնահատանքն այն աշխատանքի համար, որ նրանք անում են Սոմալիում: Նրանք երկրորդ հնարավորություն, ապագայի հույս են տալիս մարդկանց, ոգեշնչում՝ վարելու ավելի իմաստալից կյանք: Նրանց խիզախությունը, անձնազոհությունը, այլասիրությունը, իդեալիզմը, ինչպես նաև կատարած աշխատանքն արտացոլում են «Ավրորա» համաշխարհային շարժման արժեքները»,- նշեց Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր տեսաուղերձում, որում հայտարարում է դափնեկիրներին, ասաց. «2020 թ. ծանր տարի էր, բայց ինչպես բոլոր ճգնաժամերը` այն ևս միավորեց մեզ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ֆարթունի և Իլվադի նման բազմաթիվ մերօրյա հերոսներ ի հայտ եկան, որոնք հիշեցնում են մեզ համընդհանուր մարդկայնության մասին»:

«Վերջին հինգ տարում «Ավրորան» տարածել է այն գաղափարը, որ բարի գործերը կարող են փոփոխություն բերել, երբ դրանք իրար են գումարվում, իսկ Ֆարթունի և Իլվադի խիզախությունը դրա վառ վկայությունն է»,- ավելացրեց Հարվարդի պրոֆեսոր, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերը:
Հիշեցնենք, որ անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016 թ.), ամերիկացի բժիշկ և միսիոներ Թոմ Քաթինան (2017 թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը (2018 թ.) և եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+