Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:35

70000 աշխատատեղերի կրճատումն այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց մեր հետագա գործողությունները

Հայաստանում 70 հազար աշխատատեղերի կրճատումը եղել է ապրիլին, որն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ արդեն հուլիսի տվյալներով 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերը ավելացել են 6600-ով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե կորոնավիրուսից առաջ և հետո ՀՀ աշխատաշուկայում ի՞նչ պատկեր է։

Նշենք, որ ԼՀ խմբակցության ղեկավարը մեջբերեց վարչապետի՝ Կառավարության նիստի ժամանակ նախանշած տվյալները, ըստ որի աշխատատեղերը այս տարի ավելացել են 6600-ով, մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13500 դրամով. իսկ մինչ այդ եղել էր տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտ 70 հազար աշխատատեղ կրճատվել է։ Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք 70 հազար աշխատատեղ վերականգնվել է և դրան գումարվել է 6600-ը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարդիկ աշխատատեղերի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում և հարկ են վճարում դրա համար: Այսինքն այս թվերը կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են, որոնք չեն կարող օդից լինեն, և հաշվետվություն ներկայացնողի համար հարկային պարտվորություն են ենթադրում:

«Դա եկամտահարկի հաշվետվություններն են: Ես կհանձնարարեմ, որ այդ վերլուծությունները ձեզ էլ տրամադրեն, ինչը ինձ են տրամադրել: Այդտեղ մարդկային գործոնը բացառված է, որովհետև ինքնաշխատ թվայնացված համակարգ է»,-ասաց նա:

Փաշինյանը խոստովանեց, որ ենթադրվում է, որ այդ աշխատատեղերի մեջ կան աշխատատեղեր, որոնք պարզապես ստվերից են դուրս եկել:

«2018-ից մինչև 2020 թվականը ՀՀ-ում հսկայական թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց չեն կարող ասել, թե դրանցից քանիսն է զրոյից ստեղծվել, քանիսն է ստվերից դուրս եկել և մտել հարկման դաշտ:

Այո, 70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները: Մենք համարեցինք, որ մեր երկիրը  չի կարող քնած վիճակում լինել»,- ընդգծեց վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ օգոստոսի տվյալները ավելի լավն են լինելու, քանի որ մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+