ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 116 «կողմ», 1 «դեմ» ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ:
Համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները:
Նախագիծն ընդլայնում է նաև մայրիկների իրավունքների դաշտը։ Այսպես`գործատուներն իրավունք չեն ունենա վատթարացնել նորածինների մայրերի աշխատանքային պայմանները մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը։ Առավել ևս՝ այդ ընթացքում կինը չի կարող հեռացվել աշխատանքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







