Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:17

Անվճար իրավաբանական օգնություն՝ ԶՈւ այլ հանգամանքներում մահացած զինծառայողների ծնողներին

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակներն են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը։ Նախագիծը ներկայացնելիս Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ գործող կարգավորումը արդարացի չէր այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները ՀՀ ԶՈՒ մահացել են այլ հանգամանքներում. խոսքը վերաբերում է նաև ինքնասպանություններին։

«Նման խտրական մոտեցման պատճառով նրանք առ այս պահը չեն կարողացել պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն ստանալ»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ դրանով կապահովվի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է նաև Փաստաբանական պալատում, ստացել են նրանց դրական դիրքորոշումը։ Պատգամավորի խոսքով՝ նրանց իրավունքների պաշտպանությունը Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կկազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո կառավարությունից ստացվել է մեկ առաջարկ. այսպիսով նախագծում տրվել է հետևյալ ձևակերպումը՝ սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ անվճար իրավաբանական օգնություն չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով՝ ներառյալ կորպորատիվ վեճերը, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային պահանջով գործերը՝ բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանի կողմում հանդես եկող երրորդ անձ և եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:
Նշենք, որ Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+