Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվա-Երևան առաջիկա չարթերային չվերթների ժամանակացույցը։
Սեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին
-Մոսկվա – Երևան – 16.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
-Մոսկվա – Երևան – 17.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 01:40-ին)
-Մոսկվա – Երևան – 18.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
-Մոսկվա – Երևան – 19.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին)
-Մոսկվա – Երևան – 20.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին)
-Մոսկվա – Երևան – 21.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
Նշվում է, որ տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։
Տոմսի արժեքը՝ 14 հազ․ 700 ռուբլի:
Ավելի վաղ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր սեպտեմբերի 11-ից դեպի Հայաստան և հանրապետությունից դուրս կանոնավոր չվերթները վերսկսելու մասին: ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ թռիչքների վերսկսման, դրանց հաճախականության և ուղղությունների հետ կապված որոշումներն ընդունվում են ավիաընկերությունների կողմից, իսկ Հայաստանից այլ երկրների տարածք ուղևորների մուտքի պայմաններն ու սահմանափակումները կարգավորվում են տվյալ երկրի կողմից սահմանված կարգերին համապատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







