Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ծանոթացել է Սանահինի վանական համալիրի տարածքում կատարվող աշխատանքներին, որոնք իրականացվում են ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Նշվում է, որ այս երկամյա ծրագիրը նախատեսում է վերականգնել վանական համալիրի արևելյան հատվածը:
«Անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների ավարտին»,- ասվում է հրապարակման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







