Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:59

Եղեգնուտցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Եղեգնուտցիները  վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության դիմաց՝  պահանջելով, որ համայնքի նախկին ղեկավարը  չվերադառնա պաշտոնին։ Բողոքի ակցիայի մասնակիցմերը հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որպեսզի նա լսի իրենց փաստարկները և խնդրին օրինական լուծում տա։

Նրանք բողոքում են, որ չեն ուզում, որպեսզի  նախկին գյուղապետը վերադառնա իր  պաշտոնին։ Եղեգնուտցիների խոսքով՝  նախկին գյուղապետը  համայնքի բյուջեն թալանել է։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ համայնքի նախկին ղեկավարի։

Դեռ 2018 թվականին համայնքում ակցիա են իրականացրել, որի հետևանք համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո նախկին համայնքապետը դիմել է դատարան։

Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն: Գյուղացիները համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են  պահանջում, համաձայն են, և անգամ համաձայն են  բոլորովին անծանոթ մեկը գյուղապետ նշանակվի, սակայն նախկինի վերադարձը բացառում են։

Արմավիրի մարզպետարանը Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում  է տարածել՝   ընդգծելով,  որ ՀՀ Արմավիրի մարզպետարանն իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և որևէ հարցում անձնավորված որոշում չի կայացնում:
 
«Այս մոտեցումը ներկայացվել է նաև համայնքի ավագանուն և բնակչությանը` ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած տասնյակ հանդիպումների և քննարկումների ընթացքում: Ինչ խոսք, ապարդյուն:
 
Ընդգծենք նաև, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, միշտ պատրաստ է կառուցողական երկխոսության և ներհամայնքային ու մարզային խնդիրները ՀՀ օրենսդրության շրջանակներում լուծման»,- հայտարարել են մարզպետարանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+