ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց իրավաբանական անձանց պետական գրանցումների վերաբերյալ մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությանը։
Առաջարկվող փոփոխությամբ՝ առևտրային իրավաբանական անձ գրանցելու դեպքում պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն է տրվում, որը կվերացնի յուրաքանչյուր ամսվա որոշակի օրերին՝ հիմնականում ամսվա վերջին և ամսվա սկզբին գործակալությունում առաջացող հերթերը:
Առևտրային կազմակերպությունների ժամկետը կրճատվում է մեկ աշխատանքային օրով: Ներկայումս երկու օր է, իսկ օրինակելի կանոնադրությամբ գրանցվելու դեպքում տեղում կնիքի և աշխատողի գրանցման հայտի ներկայացման դեպքում ՀՀ-ի համար գործարարությամբ զբաղվելը կհեշտանա, իսկ անհատ ձեռնարկատերերին հաշվառվելու հնարավորություն կտրվի լիազորված անձի միջոցով:
Այս փոփոխությամբ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը ներդրումային միջավայրի բարելավմանն է միտված։
Հանվում է նաև օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի, նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը և դրանք կարող են ներկայացվել որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետները: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս: Նոր նախագծով սահմանել են դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ իր նախընտրությամբ օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







