Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
«Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որևէ արժեք չտված ինչ֊որ հեյվաններ՝ արդեն երկրորդ անգամ, պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը»,-գրել է Սարկիսովը Facebook-յան իր էջում։
«Կարծում եմ անելիք ունեք, մեր պետություններում վանդալներ կան»,-դիմել է նա ՀՀ ոստիկանությանը։
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պղծվում են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները։ Նախորդ դեպքը տեղի էր ունեցել 2019-ի օգոստոսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







