Հայաստանի կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն, որը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հիման վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Այդ ծրագրի շրջանակներում Դամասկոսում և արվարձաններում ֆինանսական աջակցություն են ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիքներ։ Մոտ օրերս այդ ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 4750»,- ասաց ԱԳՆ խոսնակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







