Չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը խոսել է հայկական արտադրության թոքերի արհեստական օդափոխության ապարատի նախագծից:
Մրցույթի արդյունքում, թոքերի արհեստական օդափոխության ապարատի հայկական մոդելի ստեղծման համար հատկացված 90 մլն դրամը կստանա YEA Engineering ընկերությունը. հայտնել Է նախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին կառավարությունը 2020 թվականի առաջին կիսամյակում թոքերի արհեստական օդափոխության, մանրակերտ-նախատիպի նախագծման և մշակման սարքերի ստեղծման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով վերաբաշխում է իրականացրել 2020 թվականի պետբյուջեում՝ հատկացնելով 90 մլն դրամ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







