Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Աղբյուրը նշում է` ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք», իսկ դրա գագաթին տեղացող սեզոնի առաջին ձյունը կապում ձմռան մոտալուտ գալստյան հետ՝ այն անվանելով` «ձմռան ավետաբեր»:
Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 4.000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







