Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:54

Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ

Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ: Այս անգամ նախագահը հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հանդիպման մասնակիցները մասնավորապես ընդգծել են մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, կարևոր համարել ժամանակին համահունչ քայլելը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին՝ առանձնահատուկ համարելով կրթության առաջնային դերը երկրի զարգացման գործում: «Կրթության համակարգը շատ զգայուն է, պետք է հազար անգամ չափել, նոր կտրել,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը։ — Եվ՛ հասարակական, և՛ մշակութային, և՛ կրթական ոլորտներում մենք սովորելու շատ բան ունենք, բայց ուղղակի վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը, թե դասագիրքը, շատ վտանգավոր եմ համարում։ Ցանկացած ազգ և ժողովուրդ պետք է ունենա անփոփոխ չափանիշներ, արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում չպետք է փոխվեն։ Ինչ էլ որ ներկայացնենք աշխարհին, պետք է մեր մեջ եփված լինի»։

Նշելով, որ այսօրվա աշխարհն էապես տարբերվում է նախորդից, իսկ նախորդ աշխարհը ոչ թե 100, այլ սրանից 20 տարի առաջ էր’ Արմեն Սարգսյանն ասել է. «Հսկայական քանակությամբ ինֆորմացիա կա։ Եթե կարողանում ես այդ ինֆորմացիան մարսել, համակարգել և դրանից հետո նաև համապատասխան եզրակացությունների գալ, մշակել ծրագիր և ըստ ծրագրի աշխատել, այդ դեպքում դառնում ես անհատ, որ գիտի, թե ուր է գնում, բիզնես, որ գիտի, թե ուր է գնում, մշակույթ, որ գիտի՝ ուր է գնում և երկիր, որ գիտի՝ ուր է գնում։ Մեր հիմնական խնդիրներից մեկն է՝ այս անորոշության պահին հստակ հասկանալ, թե մենք ով ենք և ուր ենք գնում։ Եթե դա լավ պատկերացնենք՝ այդ դեպքում իրավիճակը մեր օգտին է լինելու։

Մեզ համար շատ էական է նախ հասկանալ փոփոխված աշխարհը, այն լավ ճանաչել և երկրորդը՝ ունենանք մեր տեղը, գոնե տեսլականը, թե որտեղ ենք ուզում լինենք։ Եթե տեսլական ունենք, պետք է դրան համապատասխան ծրագիր լինի, այնուհետև՝ գործողությունների ցանկ։

Իհարկե, ինչպիսի որոշում էլ վերջում ընդունենք, միևնույն է, գալու ենք նույն տեղը, որ մշակույթը, կրթությունը, գիտությունը և ժամանակակից լինելն էական են։ Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+