Լոս Անջելեսի հայ համայնքը մարդասիրական օգնություն է ուղարկել Բեյրութ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Շնորհակալ ենք մեր գործընկեր ArmeniaFund-ին, որի աջակցությամբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով», — ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն՝ մոտ 2,5 տոննա բժշկական պարագաներ են փոխանցվել լիբանանյան տարբեր կազմակերպությունների։
https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/posts/3153498678030647
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







