«Սիրելի՛ հայրենակիցներ, տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց»,-այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հայտնել է, որ պրոցեսը լինելու է պարբերական, և ոլորտը կարգավորելու նպատակ ունի:
«Խնդրում ենք պահպանել կանոնները, երթևեկել թույլատրելի քաշով բեռնված մեքենաներով»,-հորդորել է Պապիկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







