Սոչիում Հայաստանի հյուպատոսությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 29-ին Սոչիի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ավիաընկերության Սոչի-Երևան հերթական չարտերային թռիչքը։
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով ՍՊԸ «Авиатурне» ընկերության տոմսարկղերից։ Դեսպանությունում նախօրոք գրանցվել պետք չէ:
Հասցեներ`
- Սոչի, Նավագինսկայա փ․ 14
Հեռախոս՝ 8/862/264-45-55
- Ադլեր, փ․ Ուլյանովա 35
Հեռախոս՝ 8/862/241-01-11
Թռիչքի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել վերոնշյալ ընկերություն:
Հյուպատոսությունից հաղորդում են, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







