Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:34

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Ռազմիկ Վարդանյանը

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական, մեծ մտավորական, գիտության և կրթության նվիրյալ, մեծ սեր ու հարգանք վայելող Ռազմիկ Լևոնի Վարդանյանը, հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ Ռազմիկ Լևոնի Վարդանյանը հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատանքների, որոնք հրապարակվել են ոչ միայն Հայաստանում ու ԱՊՀ երկրներում, այլև Ճապոնիայում, Կանադայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։ 1981 թվականին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քիմիական կինետիկայի ասպարեզի անդամ: Սոսինձների շատ տեսակների գյուտի հեղինակը Ռ. Վարդանյանն է: Մինևչ օրս էլ դրանց մեծ մասը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում:
Նրա ղեկավարած լաբորատորիայի կողմից ներդրվել է մոտ 15 հեղինակային իրավունք:
Ռազմիկ Վարդանյանը ծնվել է 1941 թ. ապրիլի 14-ին պատմական Տաթև գյուղում:
1962 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Երրորդ կուրսից Ռազմիկ Վարդանյանն ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում և ավարտել այն 1967 թվականին:
1968-1972 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղի ասպիրանտուրայում։
1968 թ. թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո աշխատանքի է անցնել պրոֆեսոր Եվգենի Դենիսովի լաբորատորիայում, ապա տեղափոխվել է Հայաստան՝ որպես լաբորատորիայի վարիչ Վանաձորի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում:
1975 թվականին աշխատանքի է հրավիրվել ՀՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական բաժանմունք, որտեղ զբաղվել է խոլեստերինային հեղուկ բյուրեղների կայունացման խնդիրներով:
2005-2016 թվականներին զբաղեցրել է ՀՊՃՀ Գորիսի կրթահամալիրի, 2006 թվականից՝ Գորիսի պետական համալսարանի նախ ուսումնական, ապա՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։ Գորիսի պետական համալսարանի գիտական լաբորատորիայի հիմնադիր ղեկավարն է:
Գիտական աշխատանքներ ու դասախոսություններ է կարդացել քիմիայի տարբեր բնագավառներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+