ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։
- Մոսկվա-Երևան – 23.08․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին)
- Մոսկվա – Երևան – 24.08․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
Նշվում է, որ չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ը։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։
«Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը»,-հայտնում են դեսպանությունից։
Դեսպանությունը հորդորում է քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: «Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







