Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:35

Տուգանելը ոստիկանության պարտականությունն է, վերջին մեկ օրվա ընթացքում 3800 տուգանք է եղել․ պարետ

Տուգանելը ոստիկանության պարտականությունն է, վերջին մեկ օրվա ընթացքում 3800 տուգանք է եղել․ պարետ

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով դիմակ չկրելու դեպքում քաղաքացիներին տուգանելուն, նշեց, որ ոստիկանության պարտականությունն է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու դրանց խախտման դեպքում կազմել արձանագրություն ու տուգանել:

«Ընդհանուր թվեր չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ վերջին տվյալը մեկ օրվա, որ գիտեմ, 3800 տուգանք է եղել: Մեկ օրվա մասին է խոսքը, որը լավ չէ, ու նշանակում է, որ շարունակում ենք կանոնները ոչ պատշաճ պահպանել: Եվ իրականում ոստիկանության էֆեկտիվ աշխատանքն է, որ հակահամաճարակային իրավիճակի և մեր օրական թվերի վրա որոշակի ազդեցություն է ունեցել: Որոշակի կոշտությունը գործողություններում իրականում էֆեկտիվ է, և եթե այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, համոզված եմ՝ այլ պատկեր կունենայինք այսօր»,- նշեց Ավինյանը:

Ավինյանը հիշեցրեց, որ հատուկ բացառություն է սահմանված մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար, որոնք բժշկի ցուցումով չեն կրում դիմակ. եթե կա բժշկի ցուցում, ապա այդ քաղաքացուն չեն կարող տուգանել, նշեց նա։

Բացօթյա տարածքներում դիմակի կրման անհրաժեշտության վերացման մասին խոսելիս էլ պարետը հավելեց, որ որոշ դեպքերում կրման պարտադիր պայմանը հանվելու է որոշ խմբերի համար, և դրա մասին մանրամասն կխոսեն շուտով:

«Որևէ մեկս չենք ուզում այս դիմակներով անվերջ ապրել, դա հաճելի չէ, բայց այս կանոնի սահմանման հիմնական նպատակն այն է, որ այն դառնա վարքագծային կանոն, որ ինքներս սովորենք, որ վարակի տարածումը հնարավորինս կանխարգելենք»,- նշեց Ավինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+