Ազգային ժողովի հատուկ նիստում խորհրդարանը քննարկում է արտակարգ դրության ժամկետը մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգելու մասին կառավարության որոշումը:
Հիմնական զեկուցող, արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով պատգամավոր Հարություն Բաբայանի՝ «Վերնիսաժ» երևանյան շուկայի ոչ լիարժեք գործունեության պատճառների մասին հարցին, նշեց, որ դա հիմնականում կապված է Հայաստանում զբոսաշրջիկների բացակայության հետ, այն կապված չէ տնտեսական գործունեության սահմանափակումների և արտակարգ դրության ռեժիմի հետ:
««Վերնիսաժը» բաց շուկա է, իսկ նման օբյեկտների համար տնտեսական գործունեությունը թույլատրված է։ Եթե շուկան ընդհանրապես չի գործում, ապա մենք կփորձենք հասկանալ, թե որն է, ըստ էության, խնդիրը։ Իսկ եթե շուկան մասամբ է գործում, ապա, կարծում եմ, դա կապված է զբոսաշրջային հոսքի բացակայության հետ, այսինքն՝ գնորդների բացակայության խնդիր կա», — ասաց Ավինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







