Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:22

Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Ucom-ի բաժանորդները  105 մլն դրամ կփոխանցեն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության ուղղությունը և արդիականությունը, հայտնում են ընկերությունից։ Որոշումն ընդունվել է Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների կողմից իրականացված անվճար SMS-քվեարկության և զանգերի միջոցով հավաքագրված արդյունքների հիման վրա։

Անանուն SMS-քվեարկությունն իրականացրել է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը՝ 1004 կարճ համարին գումարի տնօրինման վերաբերյալ բաժանորդների կարծիքը հավաքագրելու միջոցով։ 105 մլն դրամը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցելու օգտին քվեարկել է բազմահազար բաժանորդների 74.85 %-ը, իսկ գումարը բաժանորդների միջև բաշխելու օգտին՝ 25.15 %։

«Չնայած ընկերության համար այս բարդ ժամանակահատվածին՝ մեծ թվով աշխատակիցների միաժամանակյա հեռանալուն, տեխնիկական և ֆինանսական մարտահրավերներին, ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրել բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մենք չէինք ցանկանա, որ ներքին գործընթացների և կարգավորման աշխատանքների հետևանքները տեսանելի դառնային բաժանորդների համար, ինչի համար ներողություն ենք խնդրում։ Մենք իսկապես երախտապարտ ենք մեր բաժանորդներին դրսևորած համբերատարության, ցուցաբերած ըմբռնման և հավատարմության համար, իսկ դրամական միջոցների հատկացման վերաբերյալ որոշումն էլ շնորհակալություն հայտնելու մեր տարբերակն է։ Բաժանորդների ճնշող մեծամասնությունը գերադասել է 105 մլն դրամն ամբողջությամբ փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և դրանով աջակցել երկրի արդիական խնդիրներից մեկի լուծմանը», — նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+