«Լիբանանին երախտապարտ ենք Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին ցուցաբերած մարդկային վերաբերմունքի համար: Մենք պատրաստ ենք մեր հայրենակիցներին օգնել իրենց յուրաքանչյուր որոշման դեպքում»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Նրանց, որ ցանկանում են մնալ այստեղ, պիտի օգնենք, իսկ նրանց, որ ցանկանում են գալ Հայաստան, ասում ենք, որ հայրենիքը բաց դռներով սպասում է բոլոր հայերին»,- նշել է Սինանյանը։
Գլխավոր հանձնակատարը նշել է, որ այցի նպատակը երկակի է՝ առաջինը Լիբանանի ժողովրդին ու տեղի հայ համայնքին մարդասիրական օգնություն բերելն է, իսկ երկրորդը՝ իրավիճակին ու համայքնի կարծքիներին ծանոթանալն է և ըստ այդ՝ կազմել Հայաստանի կարճաժամեը, միջնաժամկետ և երկարաժամկետ ծարագրերը։
Սինանյանը նշեց, որ Հայաստանից երեք ինքնաթիռ է ուղևորվելու Լիբանան, որոնցից յուրաքանչյուրը տեղափոխելու է 12 տոննայից մի փոքր ավել բեռ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







