Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:40

Ուսումնասիրել ենք անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրի ազդեցությունը. Բաթոյան

Ուսումնասիրել ենք անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրի ազդեցությունը. Բաթոյան

«Ուսումնասիրել ենք անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարը նշել է, որ հեռախոսային հարցումներ են իրականացվել բոլոր մարզերում ու հիշեցրել, որ 2019 թվականին աղքատության փուլային հաղթահարման նպատակով ընտանեկան նպաստ ստացող 1000 ընտանիք լրացուցիչ աջակցություն էր ստացել կառավարությունից։

  • -2019 թ-ին իրականացված 1091 ծրագրերի արդյունքում 2020 թ-ի հունիսի 1-ի դրությամբ անասնագլխաքանակն ավելացել է 899 հորթով, 269 գոճիով, 523 գառով և 7 ուլով:
  • Շահառուների մեծ մասը միջին տարիքի գյուղաբնակ, երբևէ ուղղակի վարձատրվող աշխատանք չկատարած և բարձրագույն կրթություն չունեցող անձինք են (67 %-ը 30-ից 45 տարեկան անձինք են, 27 %-ը՝ 45-ից 65 տարեկան, 88 %-ը երբևէ վարձատրվող աշխատանք չի ունեցել, 79 %-ը՝ միջնակարգ կրթություն ունի):
  • Հարցվածների 93 %-ը, ընդհանուր առմամբ, գոհ է ծրագրից: Բոլորը գոհ են ծրագրի կազմակերպման ընթացքից:
  • 56 %-ը նշել է, որ այս ծրագրի արդյունքում իրենց եկամուտներն ու սոցիալ-տնտեսական վիճակը որոշ (երբեմն՝ չնչին) չափով փոխվել է: Մնացած 44 %-ի մոտ դեռևս փոփոխություն չի եղել՝ որոշ դեպքերում պայմանավորված իրացման խնդիրներով և անասնակերի գնման դժվարություններով:
  • 35 %-ը նշել է, որ ծրագրի հետևանքով բարելավվել է ընտանիքի սննդի որակը և բազմազանությունը:
  • Հարցվածների միայն 7 %-ն է նշել, որ ծրագրի արդյունքում որոշ չափով ավելացել է ընտանիքում միջոցառումների կազմակերպումը: Նույնքան շահառուներ (7 %) նշել են, որ ծրագրի արդյունքում կարողացել են խնայողություններ կատարել և որևէ կենցաղային պայման բարելավել:
  • Հարցվածների 14 %-ը նշել է, որ ավելացրել է անասնաքանակը (բացի ծրագրով ձեռք բերվածը և ծնածը):
  • 67 %-ը նշել է, որ նախատեսում են ավելացնել անասնաքանակը առաջիկա 1-2 տարվա ընթացքում: Մնացած 23 %-ը նշել են, որ ֆինանսական խնդիրներ ունեն, վստահ չեն, որ կկարողանան ավելացնել:
  • Արտագնա աշխատանքի մեկնելու մտադրություն ունեցող հարցվածների 45 %-ը (ընդհանուր հարցվածների 12 %-ը) նշել են, որ այս ծրագիրը ազդել է արտագնա աշխատանքի մեկնելու իրենց որոշման վրա. ծրագրով պայմանավորված՝ որոշել են այլևս չմեկնել: Մնացած 55 %-ը նշել են, որ, հնարավորության դեպքում, կմեկնեն:Բաթոյանը նշել է, որ հարցումների արդյունքում կքննարկվեն ծրագրի բարելավման հնարավորությունները:

    Բաթոյանը նշել է, որ հարցումների արդյունքում կքննարկվեն ծրագրի բարելավման հնարավորությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+