Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:19

Թուրք կանայք բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի ամբողջ տարածքում

Թուրք կանայք բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի ամբողջ տարածքում

Օգոստոսի 5-ին Թուրքիայի ամբողջ տարածքում կանայք բողոքի ակցիաների են դուրս եկել ընդդեմ Անկարայի` գենդերային բռնության վերաբերյալ եվրոպական պայմանագրից («Ստամբուլյան կոնվենցիա») դուրս գալու: Այս մասին գրում է CNN-ը:

Ցուցարար կանայք իրենց հավանությունն են տվել «Ստամբուլյան կոնվենցիա»-ին և բացականչել են՝ «Ընտրությունը մերն է, որոշումը մերն է, գիշերը մերն է, փողոցը մերն է»:

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն, որն առավել հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անունով, հասարակական բանավեճերի առիթ է դարձել:

Օգոստոսի 5-ի ցույցերին կանայք իրենց ձեռքերում պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել՝ «Ստամբուլյան կոնվենցիան ծնվել է կանանց արյունից», և «Մենք թույլ չենք տա կանանց սպանություններ իրականացնել»:

2020 թվականին Թուրքիայում 205 կին է սպանվել: Ըստ ցուցարարների տվյալների` 2019 թվականին ընտանեկան բռնության հետևանքով Թուրքիայում սպանվել է 417 մարդ:

Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ և ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+