ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի հանդիպի բուհ չընդունված դիմորդների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ գործընկերներ, հայտնում ենք, որ տարածվող լուրը, թե վաղը նախատեսված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դրական միավոր ստացած և իրենց ցանկալի մասնագիտությամբ բուհ չընդունված դիմորդների հետ, կեղծիք է և ապատեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







