«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի սակրավորները հուլիսին սկսել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշխատանքները:
Նշվում է, որ Կոռնիձորում աշխատանքները ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի կողմից: Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտանաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







