Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է Երևան – Մոսկվա ուղղությամբ նախատեսված երկու ավիաչվերթի մասին:
Ինչպես հաղորդում է դիվանագիտական ներկայացուցչությունը՝ վկայակոչելով «Госуслуги» պորտալի տեղեկությունները, Երևան – Մոսկվա ուղղությամբ TYA9702 չվերթը նախատեսված է օգոստոսի 2-ին ՝ ժամը 17:50-ին (տեղական ժամանակով): Օգոստոսի 8 – ին՝ տեղական ժամանակով ժամը 15:50-ին, նախատեսված է TYA9702 չվերթը Երևան-Մոսկվա ուղղությամբ:
Դեսպանատունն ընդգծել է, որ չվերթով կթուլատրվի մեկնել միայն Մոսկվայի և Մոսկվայի մարզի, Բելգորոդի մարզի, Բրյանսկի մարզի, Վլադիմիրի մարզի, Վոլոգդայի մարզի, Վորոնեժի մարզի, Իվանովի մարզի, Կոստրոմայի մարզի, Կուրսկի մարզի, Լիպեցկի մարզի, Նիժնի Նովգորոդի մարզի, Օռլովի մարզի, Պենզայի մարզի, Ռյազանի մարզի, Տամբովի մարզի, Տվերի մարզի, Տուլայի մարզի, Յարոսլավսկի մարզի, Կալուգայի մարզի բնակիչներին:
Չվերթին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով https://www.gosuslugi.ru/395443/1։
Նշվում է, որ տեղերի քանակը սահմանափակ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







