Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:49

Մոսկվայից ահազանգում են հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի մասին

Մոսկվայից ահազանգում են հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի մասին

Գիշերը Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Լյուբինսկայա և Նիժնյայա Պոլյե փողոցների խաչմերուկում ավելի քան 20 մարդ է մասնակցել ծեծկռտուքի, 13 մարդ ձերբակալվել է:

ԶԼՄ-ները հրապարկում են կոնֆլիկտի տեսաերիզը։ Սոցցանցերում պնդում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմակերպում և հարձակվում հայերի վրա՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Հարձակումները կազմակերպված զանգվածային բնույթ են կրում։ Ջարդերի կոչերն իրականացվում են Բաքվի որոշ «ակտիվիստների» կողմից։
Մյուս կողմից, հաղորդվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում նույնպես ակտիվացրել են իրենց ուժերը։

Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանն էլ ֆեյսբուքյան էջում նշել է, որ ադրբեջանցիները դանակով հարվածել են իր ընկերոջը:

ՕՄՕՆ-ն ու Ազգային գվարդիան շրջապատել են Մոսկվայի Մերիինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո թաղամասերը և ձերբակալել ադրբեջանցի «գիշերային հերոսներին»:

Ռուսաստանի հայերի միությունը նաև տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլօղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։ Նրանց օգնող հանցագործները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել հայերի վրա, ընդ որում` ծեծել են նաև մի ադրբեջանցու ՝ շփոթելով նրան հայի հետ»,– գրված է միության ֆեյսբուքյան էջում։

Ռուսաստանի հայերի միությունը հորդորում է լինել զգոն և միաժամանակ չտրվել սադրանքների` միաժամանակ նշելով, որ ադրբեջանցիների վայրագությունների մասին տեղեկություններ են գալիս նաև աշխարհի այլ երկրներից։

Նշենք, որ փորձել պարզել, թե ով է սկսել առաջինը, բոլորովին անիմաստ զբաղմունք է։ Դա ոչինչ չի փոխի, և վաղուց արդեն հայտնի է, թե ով է առաջինը սկսել՝ դեռևս 1988 թվականին Սումգայիթում, Բաքվում և այն ժամանակ՝ դեռ Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ում, այժմ՝ Արցախում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+