Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:51

Վիճակագրության փոքր բարելավումը համաճարակի վերջը չէ, թուլանալ պետք չէ․ վարչապետ

Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը տասը հազարից ցածր է, սա շատ կարևոր նորություն է, և հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը հնարավոր համաշխարհային կանխատեսվող՝ երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:

Նա նշեց, որ կրկին ակտիվացել է հակահամաճարակային փիառ արշավը, քանի որ տեսնում է, որ հակադիմակային շարժումներ են սկսվում, և կոչ արեց տուրք չտալ դրանց: Ըստ նրա՝ տեմպի որոշակի անկում ունենալը հակահամաճարակային միջոցառումների պահպանելու արդյունք է, որի գագաթնակետը դիմակների կրումն է, որքան էլ տհաճ է դրանք դնել:

Ինչ վերաբերում է դեպքերի նվազման հարցում եղանակային պայմանների ազդեցությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ենթադրաբար դեր ունի, բայց երբ հետևում էին այն երկրներին, որտեղ բարձր ջերմաստիճան էր՝ 35-40 աստիճան, այնտեղ մեծ տեմպերով ծավալվում էր կորոնավիրուսը:

«Դիմակի կրումը մեր հակահամաճարակային այս պրոցեսի մեջ ունի անկյունաքարային նշանակություն, ես չեմ ասի, որ դա միակ գոծոնն էր դեպքերի նվազման, սակայն անկյունաքարային է։ Մեր երկրում  մոտ 700 մարդ է մահացել կորոնավիրուսից, պատկերացնում եք այդ թիվը, սա շատ սարսափելի վիճակագրություն է, խնդրում եմ ձեզ տուրք չտաք այդ հայտարարություններին»,-ասաց նա:

Վարչապետը կարծում է, որ իրավիճակի նոր վատթարացումից և թեկուզ հարաբերական, բայց կայունությունից խուսափելու համար պետք է շարունակել հակահամաճարակային միջոցների անվերապահ պահպանումը, այդ թվում նաև դիմակ կրելը, չնայած դրանց հետ կապված ակնհայտ անհարմարություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+