Կառուցվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ներկայումս ընթանում է ճանապարհի 12.5 կմ-ի հիմնանորոգումը: Պայմանագրային արժեքը 1 մլրդ 170 մլն դրամ է: Նոր ասֆալտապատ ճանապարհն էականորեն կկրճատի Կապան հասնելու ժամանակը:
2019 թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև-Աղվանի 6 կմ ճանապարհահատվածը: 2021 թ. նախատեսվում է հիմնանորոգել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի ևս 17.5 կմ, 2020-ին` 10 կմ: Վերջին անգամ ճանապարհը վերանորոգվել է 1980-ական թթ.:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







